ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պատմության մեջ իրենց ազդեցիկությամբ միշտ մրցակիցներ են եղել իշխանությունն ու հարստությունը

Պատմության մեջ իրենց ազդեցիկությամբ միշտ մրցակիցներ են եղել իշխանությունն ու հարստությունը
08.09.2024 | 09:16

Գլոբալ մրցակցության պրոցեսում շատ կարևոր է հասնել առավելագույն ազդեցիկության, լինի դա աշխարհաքաղաքական, հասարակական և այլ լոկալ բնույթի ազդեցիկություն։

Պատմության մեջ իրենց ազդեցիկությամբ միշտ մրցակիցներ են եղել իշխանությունն ու հարստությունը՝ փողի, ունեցվածքի և այլ տեսքերով։

Անիրավունք աշխարհում, որտեղ իշխում էր բիրտ ուժը, բնականաբար, մրցակցային պրոցեսում իշխանությունը միշտ հաղթող էր։

Քաղաքակրթական առաջընթացի հետ միասին, որն ուղեկցվում էր տեխնոլոգիաների ու արտադրությունների աճով, անհրաժեշտաբար աճում էր նաև մարդկանց իրավունքը, քանզի առանց դրա որևէ տեխնոլոգիական առաջընթաց հնարավոր չէ։

Իսկ արտադրությունների աճն ու մարդկային էֆեկտիվ աշխատանքը հարստությունների հիմնական աղբյուրն են, որն էլ մրցակցային կյանքում առանձին անհատների մոտ կուտակվելու տենդենց ունի։

Մի հանգամանք, որը սկսեց ծնել մեծահարուստների, որոնք իրենց ազդեցիկությամբ սկսեցին գերազանցել իշխանության տեսքով բիրտ ուժին։

Կապիտալիզմի ծագումը որպես մարդկային աշխատանքի ավելի կազմակերպված ձև, վերջնականապես լուծեց այս հարցը հարստության օգտին, որի արդյունքում այն իր ազդեցիկությամբ գերազանցեց պետական ուժին, որն էլ սկսեց, գոնե մասամբ, աշխարհի հարցերին մոտենալ հարստության շահերի սպասարկման տեսանկյունից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3533

Մեկնաբանություններ